Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Գնա՞ճ. գնաճն ի՞նչ է, որ մեղմվի

Գնա՞ճ. գնաճն ի՞նչ է, որ մեղմվի
23.01.2018 | 14:39

Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում հայտարարեց, որ գնաճը «սարսափելի» չէ: Այսօր թանկացումների դեմ լսումների համար խորհրդարան եկած կառավարության անդամները, իրենց բոլոր ճիգերը գործադրելով, փորձում էին հաստատել իրենց ղեկավարի հայտարարությունը: Գործադիրը խորհրդարան էր ուղարկել տնտեսական բլոկի գրեթե բոլոր պատասխանատուներին, որպեսզի մեկիկ-մեկիկ, վիճակագրական տվյալներով բացատրեն, որ գնաճը չի ազդում մարդկանց կենսամակարդակի վրա: Նրանցից ոչ մեկը փաստացի չցանկացավ ընդունել, որ, այո, գնաճը սպառնալիք է դարձել աղքատ խավի համար և հարկավոր է իրավիճակը մեղմելու քայլեր կատարել: Տպավորությունն այնպիսին էր, որ ամեն ինչ շատ լավ է, միայն զարմանալի էր, թե ինչու էին խորհրդարանական լսումները վերնագրված «Առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները»:


Պաշտոնական մակարդակով ոչ մեկը չխոսեց, թե այդ ինչ մեխանիզմներով է կառավարությունը մտադիր մեղմել գնաճը, փոխարենը նրանք հնչած մեղադրանքներին պատասխանում էին կամ արդարանալով, կամ ինչ-ինչ վիճակագրական տվյալներ էին նախանշում: Սակայն ամենաինքնատիպը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի բացատրությունն էր` կարագի գնի բարձրացման վերաբերյալ: Ըստ գլխավոր դրամատան ղեկավարի, կարագի գինը բարձրացել է, քանի որ հիմա այն ավելի օգտակար է համարվում, քան ձեթը: «Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարագը օգտակար է, ձեթի օգտագործումը կոնցեռոգեն բնույթ է կրում և կարագի օգտագործումն ավելի օգտակար է, քան ձեթինը: Դրա հաշվին կտրուկ ավելացավ կարագի սպառումը մի քանի երկրներում, Եվրոպայում կարագի դեֆիցիտ եղավ, գները կտրուկ բարձրացան և կար իրավիճակ, որ կարագը խանութներում գնելը շատ խնդրահարույց էր»,- ասաց պաշտոնյան:
Մնում է խնդրել այդ «ուսումնասիրողներին», որ մի քանի հետազոտություններ էլ անեն ու պարզեն, որ, օրինակ մսամթերքը, որի գնաճը կազմում է 28-38 տոկոս, անպետք բան է, կոնցեռոգեն, վնասակար, որպեսզի դրանց գինն էլ նվազի կամ մարդիկ այն չգնեն, որ պահանջարկը չհանգեցնի գների աճի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ